ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Քարտեզում պատկերված սուպերկայսրությունը թուրք-թուրանական երազանքն է

Քարտեզում պատկերված սուպերկայսրությունը  թուրք-թուրանական երազանքն է
22.06.2023 | 16:08

«Քրիստոնյա» Անգլիան այդ «պրոյեկտի» գլխավոր սպոնսորն է։

Ռուզվելտը ֆիզիկական անկարողության պատճառով Ստալինի հետ բանակցությունների էր ուղարկում իր գլխավոր խորհրդական Հոպկինսին։

Ահա այդ Հոպկինսն իր հուշերի երկհատորյակում գրում է, որ նախ Մոլոտովը, ապա Ստալինը երկու անգամ խնդրում են Չերչիլին կարճատև փոխարինելու եկած Էնտոնի Իդենի համաձայնությունը Թուրքիայի կողմից զավթած Հայաստանի պատմական տարածքներից մոտ երեք վիլայեթ օրինական տիրոջը վերադարձնելու համար։

Երկու անգամն էլ Իդենը մերժում է։

Եթե լղպոր Անգլիան չընդուներ այդպիսի ստոր դիրքորոշում, մենք հիմա կունենայինք մոտ 135 հազար քառակուսի կիլոմետր Հայաստան՝ միասին վերցրած Վրաստանի և Ադրբեջանի տարածքի չափ երկիր, ենթադրվում է՝ 6,5-7 միլիոն բնակչությամբ։

Նշենք, որ մինչև ԽՍՀՄ-ի փլուզվելը Անդրկովկասի միասնական տարածքի հաշվարկով բնակչության թվով՝ մոտ 5 միլիոն, առաջին տեղը զբաղեցնում էին հայերը։ Մեկ միլիոնից ավելի հայեր էլ ապրում էին Ռուսաստանում:

Իսկ հիմա՝ ավելի քան երեք միլիոն։
Այդպես Անգլիան գերեզմանաքար դրեց Հայ ժողովրդի հույսերի և ապագայի վրա՝ պայմաններ ստեղծելով, որ Թուրքիան թափանցի Անդրկովկաս և իրական հնարավորություն ստանա Թուրք-թուրանական թրքալեզու մոնստր կոնգլոմերատ ստեղծելու համար, որն իր հավատի անհադուրժողականությամբ կարող է դառնալ լուրջ սպառնալիք ոչ իսլամական, իսկ ավելի ճշգրիտ՝ քրիստոնեական քաղաքակրթության արժեքների գոյությանը։

Այդպիսի սուպերկայսրության ստեղծումը չի կարելի համարել անիրագործելի բան, քանի որ քարտեզում ներկայացված ահռելի տարածքը, այսինքն, մեր մոլորակի մի պատկառելի մասը բնակեցված է լեզվի, հավատի և կապ ու կենցաղի ընդհանրությամբ։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ